Եթե էժան գազ կտան, երկու ձեռքով համաձայն ենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրանը եթե մեզ էժան գազ կտա, մենք երկու ձեռքով համաձայն ենք:  Գազպրոմի հետ ստորագրած  պայմանագիրը չի խանգարի, որ մենք գազ գնենք  նաև Իրանից»,- այսօրվա մամլո ասուլիսում ասացին ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Իրանի դեսպանի  հայտարարությանն  այն մասին, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ կարող է առաջարկել Հայաստանին:

Մելքումյանը հիշեցրեց, որ իրանական գազը ուղեկից գազ է բոլորովին այլ որակներով: Իսկ  արդյոք Ռուսաստանը  թույլ կտա Հայաստանին Իրանից գազ գնել: Թե՛ Մելքումյանը, թե՛ Այվազյանը դրական պատասխանեցին: Այվազյանի խոսքով ` թույլ տալ կամ չտալը մեզանից, մեր քաղաքական կամքից ու իրավիճակից  է կախված:




Լրահոս