Պահքի ընթացքում կարելի է ուտել. արաբական նախուտեստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի քառասունչորսերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Հմմոս. 1 1/3 բաժակ խաշած սիսեռը իր ջրով հարել, ավելացնել 1 պճեղ ճզմած սխտոր, 1 լիմոնի թարմ քամած հյութ, 3 ճաշի գդալ թահին (շուշմայի յուղ), 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ և երկու ճաշի գդալ մածուն, աղ՝ ըստ ճաշակի:

Մթաբբալ. Խորովել սմբուկը, ապա հարիչով մի լավ հարել: Մեկ մեծ սմբուկի դեպքում ավելացնել 1 պճեղ ճզմած սխտոր, 2 ճաշի գդալ թահին (շուշմայի յուղ), 1 լիմոնի թարմ քամած հյութ, 1 ճաշի գդալ մածուն, աղ՝ ըստ ճաշակի և 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ:

Մուհամմարա. Ջեռոցում կարմրացնել 3-4 կարմիր պղպեղ այնպես, որ լավ փափկեն, ապա հարել: Վրան ավելացնել կես բաժակ մանրացրած ընկույզ, 1/3-րդ բաժակ հացի փոշի (պաքսիմատ), 1 ճաշի գդալ թահին (շուշմայի յուղ), 1 թեյի գդալ լոլիկի մածուկ, 1 թեյի գդալ նռան թանձրուկ, թիմիոն, աղ, սև պղպեղ և ¼-րդ բաժակ ձիթապտղի ձեթ:

Երեք նախուտեստն էլ մատուցել հացով: Կարելի է ուտել նաև մսային կերակուրների հետ:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս