Թող իրենք իրենց հանձնեն Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Հայաստան է, Հայաստանը՝ Արցախ…բաժանել այն ու մարմնի մի հատվածը միացնել հարևանի մարմնի հետ, սրբապղծություն է…

Այն, որ որոշ ռուսամետներ մտածում են, որ Արցախը պետք է միանա ՌԴ-ին, ու այսքանից հետո հայտարարությամբ հանդես են գալիս ու քարոզ կարդում մեր գլխին, բացատրում, թե ինչու հատկապես այս պահին է պետք Արցախի հարցը շրջանցել ու առանց մեղքի զգացում անգամ չունենալով հանձնել Ռուսաստանին:

Ես այդ մարդկանց տրամաբանության, ուղեղի վրա չեմ զարմանում, ուղղակի նման մարդկանց, ովքեր հայ են կոչել իրենց, թող հենց իրենք իրենց հանձնեն Ռուսաստանին, համ մենք կպրծնենք էդ ճաք տվածներից, համ էլ աջ ու ձախ գլխներիս քարոզ կարդացողները կպակասեն…

Խոսքս ուղղում եմ հատկապես մտավորականներին: Հերի՛ք մնաք պալատական, դո՛ւրս եկեք մարդամեջ ու տեսե՛ք մարդիկ ձեզ ինչքան շատ կսիրեն…

Հարց է առաջանում, հիմա մտավորականություն կա՞ այսօր, թե՞ մտավորականներ չունենք, ուղղակի միայն մտավորականություն կա… Ես գետինն եմ մտնում, երբ տեսնում եմ, թե մտավորականը ինչքան թունավոր է դառնում, ասենք օրինակ ՝ բալայանական, երբ մի բանից դեռ չհանգստացած՝ հաջորդ քայլով ապացուցում է, որ մի կտոր փողն ու կուսակցական խաղերը ավելի կարևոր է, քան մի «կտոր» անունը… Հենց այդ մարդիկ հեռացնում են մարդուն հոգևորից, այն դեպքում, երբ արվեստագետի, մտավորականի խնդիրը մարդուն մոտեցնելն է դեպի հոգևորը, դեպի մարդը, այլ ոչ թե հեռացնել ու հետն էլ զզվանք տարածել արվեստագետի, մտավորականի հանդեպ…

Արցախի հարցը շատ կարևոր հարցերի շարքում է և որոշ մարդկանց ձեռքով այն հանձնել ՌԴ-ին, իսկ մտավորականները, ովքեր պետք է ձայն հանեն ու, կարծում եմ, ինձ հետ կհամաձայնվեն շատերն ու թույլ չեն տա, որ Արցախը ձեռքի մի շարժումով, մի քանի ռուսամետների օժանդակությամբ որոշել ու հանձնել ՌԴ-ը. մինչդեռ այս կարևորագույն հարցի շուրջ դեռ մտավորականները ոտքի չեն կանգնել, ձայն չկա… Ինչպե՞ս հասկանալ, համաձա՞յն են նրանք, որ Արցախը միանա ՌԴ-ին, և դա՞ է պատճառը, որ ձայն չեն հանում, թե՞….

Երբ մարդ հայտնվում է փորձանքի մեջ ՝ հետո դուրս գալիս ու սկսում ավելի չարանալ, ես այդ տեսակ մարդկանց անուն չունեմ տալու… Միշտ մտածել եմ, որ հենց այնպես ոչինչ չի լինում, բայց այն որ փորձանքից ազատվելուց հետո կարող ես նույն ձևով թունավորել օդն ու ավելի չարանալ, դա իսկապես անմարդկային է…

Հաճախ, երբ ինչ-որ բան այնպես չի լինում մարդ պետք է ինքն իրեն հարց տա, թե տեսնես, ի՞նչն էր պատճառը, որ ես հայտնվեցի անելանելի վիճակի մեջ… չեմ ուզում, որ այն, ինչ արյան գնով ենք ձեռք բերել, հայտնվի ուրիշի ձեռքում, անկախ նրանից, թե հայտնվելուց հետո լավ կլինի, թե հակառակը: Չեմ ուզում, որ հայտնվենք անելանելի վիճակի մեջ ու հետո արթնանանք ու սկսենք մեղադրել մեկմեկու: Ուստի կարծում եմ, որ մտավորականներ կլինեն, որ կկանգնեն վերջիվերջո մարդու կողքին ու թույլ չեն տա, պետության մեջ ՝ պետության կործանում…

Արցախը ՝ Հայաստան է, Հայաստանը ՝, Արցախ… բաժանել այն ու մարմնի մի հատվածը միացնել հարևանի մարմնի հետ, դա սրբապղծություն է…

Եթե չունենք մտավորականներ, դա ուրիշ խնդիր է, իսկ եթե կան դեռ մտավորականներ, (մեկ, երկու հոգով հարցեր չեն լուծում) կարծում եմ կանհանգստացնի Արցախի հարցը հենց մտավորականներին ու վերջիվերջո երկարատև քնից կարթնանան… ձայն կհանեն:




Լրահոս