Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայից Ստամբուլ թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատճառը եղել է ուղևորներիս մեկի ոչ պատշաճ պահվածքը:

Օդաչուները ստիպված են եղել ինքնաթիռը իջեցնել Վոլգոգրադում։ Ուղևորը դուրս է բերվել չվերթից և տեղափոխվել տեղի ոստիկանության բաժին։

Ինքնաթիռը պատրաստվում է հետագա թռիչքին։

Ըստ «Աերոֆլոտ»-ի մամուլի ծառայության՝ Վոլգոգրադում ինքնաթիռի չնախատեսված վայրէջքի պատճառը եղել է հարբած ուղևորը, որը խանգարել է մյուսներին, դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել բորտուղեկցորդուհիների աշխատանքը:




Լրահոս