
Այսօր ՀՀ նախկին վարչապետ, պետական քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Մեծ թվով ընկերներ, կուսակիցներ եւ բարեկամներ էին հավաքվել պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու Մարգարյանի հիշատակին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս այցելեց Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Լրագրողների բոլոր փորձերը՝ հարցազրույց վերցնելու Սերժ Սարգսյանից, ձախողվեցին: Նա բոլոր հարցերը անպատասխան թողեց, լուռ հեռացավ: