«Ժիրինովսկին բարոյականությունից զուրկ շիզոֆրենիկ է». Նովրուզով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վլադիմիր Ժիրինովսկուն անվանել է բարոյականությունից և կրթվածությունից զուրկ հիվանդ շիզոֆրենիկ: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանական Trend գործակալությանը տրված հարցազրույցում, մեկնաբանելով Ժիրինովսկու այն արտահայտությունը, որ ադրբեջանցիները ազգ չեն:

Ըստ Նովրուզովի, դեռևս անցած դարի 70-ականներին Ժիրինովսկին, ով աշխատում էր Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանատանը, ձերբակալվել է կոմունիստական քարոզչության համար:

«Այդ իսկ պատճառով Ժիրինովսկին ներքուստ ատելություն է տածում Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ: Նա պարբերաբար ոչ պատշաճ ձևով է արտահայտվում Ադրբեջանի հասցեին, ներկայացնելով իր հիվանդ մտքի և երևակայության արգասիքը», – ասել է պատգամավորը: Նրա խոսքով, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում և միջազգային կազմակերպություններում Ժիրինովսկուն վերաբերվում են իբրև խեղկատակի:

Դեպուտատը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ակտիվիստները, այդ թվում նաև Աբաս Աբասովը և Սոյուն Սադիքովը, անպատասխան են թողել Ժիրինովսկու հայտարարությունը: «Ցավոք, ոչ մեր օլիգարխները, ոչ էլ այնտեղ ապրող մեր այլ հայրենակիցները այս կապակցությամբ ոչինչ չեն ասում, նրանց ինչ-որ բան է կանգնեցնում», – ասել է Նովրուզովը:

Trend –ը հիշեցում է, որ Ժիրինովսկին հայտարարել էր. «Ի՞նչ է Ադրբեջանը ռուսերեն թարգմանությամբ. Ազեր ` Խազար Դենիզի ` Կասպից ծով, Բաջա ` շրջան: Այսինքն, դա Կասպից Ծովի ափին ապրող մարդիկ են: Ռուսերեն` կասպիացիներ: Դա ինչ է ազգությո՞ւն է»: 




Լրահոս