ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Կոսովոյի դեմ ընկերական խաղից առաջ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին:

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:

Արամ Սողոմոնյան (48 տարեկան)

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ.   Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈւՐԴ».  Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն ապաստան հայցողները:

Ստեփան Գրիգորյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն։

Նրանք իրենց իրավունքներից օգտվելիս պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:

ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։

 




Լրահոս