Ռուսաստանում ցանկացած դժվարություն էական հետևանքներ է թողնելու մեր տնտեսության վրա. տնտեսագետը՝ «Վերի Լարս» անցակետի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ռուսաստանի իշխանությունները հայտնեցին Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերի Լարս» անցակետի փակման մասին:

Հյուսիսային Օսիայի կառավարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի միջպետական ճանապարհին և հարակից կայանատեղիներում դեպի Վրաստան անցմանը սպասում էր շուրջ 500 բեռնատար, ինչպես նաև տեղական իշխանությունները հայտնեցին, որ Լարսի անցակետի էլեկտրոնային հերթագրման համակարգում սահմանի հատման 1500 և ավելի հայտ է լրացվել:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է անցակետի փակ լինելու պատճառը և տնտեսապես ի՞նչ հետևանքներ կարող է թողնել Հայաստանի վրա.

«Վերջին շրջանում ճանապարհի փակ լինելու հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, բայց նաև ակնհայտ է այն անորոշությունը և ռիսկը, որը բխում է աշխարհաքաղաքական իրավիճակից՝ հայ-ռուսական հարաբերություններից:

Դժվար է ասել, որքան ժամանակ կտևի սա, եղանակային պայմանները գնալով ավելի տաքանում են, և եղանակային պայմանների բացասական գոտուց կվերանան, բայց մյուս գործոնը, որի մասին խոսում ենք, շատ անորոշ է, և դա ավտոմատ դժվար է կանխատեսել, որովհետև դա կապված է հայ-ռուսական հարաբերությունների հետ և հետագա հնարավոր խնդիրների:

Տնտեսագետի խոսքով՝ դա կազդի մեր տնտեսության վրա:

«Դե իհարկե եթե մեր երկիր արտահանումը և ներմուծումը գրեթե կիսով չափ հենց Ռուսաստանից է, բնական է, որ այդտեղ ցանկացած դժվարություն էական հետևանքներ է թողնելու մեր տնտեսության վրա»:




Լրահոս