
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մեջ մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա:
Պիտեր Ստանոն հերքել է Ուկրաինային ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ չկա որևէ ապացույց, որը կվկայի նրա մասնակցությունն այդ ահաբեկչության մեջ։
ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Մոսկվային նաև կոչ է արել չօգտագործել ահաբեկչությունը որպես պատրվակ Ուկրաինայում ռազմական գործողություններն ակտիվացնելու համար։