ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արդեն հայտնի է, թե ով է իրականացրել ահաբեկչությունը Crocus City Hall համերգասրահում, սակայն այժմ իրենց հետաքրքրում է, թե ո՞վ է հանցագործության պատվիրատուն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն տարբեր ուղիներով փորձում է բոլորին համոզել, որ արյունալի ահաբեկչության մեջ Կիևի հետքը չկա, որ դա արգելված «Իսլամական պետությունն է»։
«Մենք գիտենք, թե ում ձեռքով է այդ ոճրագործությունն իրականացվել Ռուսաստանի և նրա ժողովրդի նկատմամբ: Մեզ հետաքրքրում է, թե ո՞վ է պատվիրատուն։ Չնայած համընդհանուր ցավին և վշտին, հետաքննությունը պետք է իրականացվի ամենաբարձր աստիճանի պրոֆեսիոնալ, օբյեկտիվ, առանց որևէ քաղաքական կողմնակալության»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները․ «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների ձեռքով, որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը»։