
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել երևանաբնակ, 50-ամյա մի տղամարդու:Պարզվել է, որ նա ս/թ հոկտեմբերի սկզբին, Սաֆարյան փողոցի կրպակներից մեկից գողացել է կրպակատիրոջ դրամապանակը, որի մեջ եղել է 6 ԱՄՆ դոլար և 4.000 դրամ:Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 14-ին, մի գրախանութից գողացել է գիրք, իսկ Գայի պողոտայում կայանված, ՌԴ մեկնող ավտոբուսի սրահից գողացել է ուղևորուհիներից մեկի պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակ:Կատարվում է նախաքննություն: