ArmLur.am-ը բազմիցս է գրել, որ իշխանության կողմից վստահություն ունեցող և հովանավորյալ «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերությունը խնդիրների առաջ է կանգնել թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական։
ArmLur.am-ը նաև գրել էր, որ ավիաընկերության լուծարումը հեռու չէ։
Եվ այսպես, 2024 թվականի առաջին ամսին հենց ավարտվեց «Ֆլայ Արնա» ավիաընկերության գործունեությունը և դադարեցվեցին թռիչքները։
Մինչ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը, որը հայ-արաբական համագործակցության արդյունքում է ստեղծվել, չվերթեր էր իրականացնում դեպի Իրան և Ռուսաստան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին է թռիչք իրականացրել, այն է Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund), որի նախագահ Անի Իսպիրյանին՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարաին ձերբակալեցին չարաշահումների կասկածով, շատ սերտ կապված է «Ֆլայ Արնա»-ի հետ։
Բանն այն է, որ ԱՆԻՖ-ի այն ժամանակվա գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ու արաբական «Air Arabia» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալինի միջև կնքվել է ավիաընկերություն հիմնելու համաձայնագիրը։
ԱՆԻՖ-ը գործում է ՀՀ կառավարության ներքո, իսկ Կառավարությունն իր հերթին այս ծրագրի իրականացման համար ներդրել է 4,5 միլիարդ դրամ։
Նիկոլ Փաշինյանը, տեղեկանալով ավիաընկերության անհանդուրժող, անպատասխանատու պահվածքի մասին և ուղևորներին այսպես ասած «քցել-թռնելու» մասին, այսինքն տոմսերը գնել են, չվերթը չի կայացել, գումարը չի վերադարձվել, որոշել է պատժել և հրամայել է լուծարել պետությանը միայն վնաս տվող և հեղինակություն փչացնեղ ավիափոխադրողին։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի հրամանով մեծ քննարկում են ունեցել և ստույգայցեր են կատարվել «Ֆլայ Արնա»-ի գլխավոր գրասենյակ։ Արձանագրվել է, որ գրասենյակի ամբողջ գույքը, անգամ համակարգիչները, գնվել է ՀՀ Կառավարության փոխանցած գումարներով։
Ստացվում է, որ «Ֆլայ Արնա»-ն և նրան հովանավորող ԱՆԻՖ-ը և «Air Arabia» ավիաընկերությունը ոչ մի ծախս չեն կատարել ընկերության համար, գրասենյակը գոյատևել է միայն կառավարության գումարներով։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ կոռուպցիոն շրջանակ փորձել է ավելի վաղ թաքցնել, քան այն կբացահայտվեր։ Կասկածել էր նաև ԱՆԻՖ-ի՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մասնակցությունը և փոխկապակցվածությունը կոռուպցիոն գործերի հետ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են «Air Arabia» ավիաընկերությունում աշխատանքը շարունակելու։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան