ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը խուզարկություններ է անում «Ազգային Ժողովրդական Բեւեռ»-ի գրասենյակում, ինչպես նաև Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ պայթուցիկ կիրառած անձանց բնակարաններում։
Հիշեցնենք, որ նախօրեին ArmLur.am-ն հայտնել էր, թե ով է եղել նռնակով զինված քաղաքացին, որ Նոր նորքի բաժանմունքի մոտ ահաբեկչություն էր իրականացնում: Նա Կոտայքի մարզի Զառ Գյուղից է, անունը՝ Ստեփան Հովակիմյան:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ 17:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր-նորքի բաժանմունք ներխուժեցին 3 զինված քաղաքացիներ: Նրանցից երկուսը իրենց պայթեցրած նռնակից վնասվածքներով այս պահին հիվանդանոցում են: Իսկ երրորդ անձին ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծեցին 2.5 ժամ անց:
Քնար Մանուկյան