Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել ոլորտի բնակական մոնոպոլիստ, ստրատեգիական հիմնարկ համարվող «Հայփոստ»-ում։
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ ահազանգել էր, որ կարկառուն ՔՊ-ականների ընտանիքի անդամներին ընդունում են «Հայփոստ», որից հետո վերջիններիս աշխատավարձը ստանում է աստղաբաշխական աճ` պատճառելով հիմնարկին անդառնալի կորուստներ։
Ներկայացվող փաստաթուղթը վկայում է, որ «Հայփոստ»-ի 2022թ վնասը 2021թ֊ի համեմատ աճել է 5 անգամ, այն դեպքում, երբ պետք է լիներ հակառակը, քանզի հեղափոխականները մեծ շուքով «Հայփոստ»-ը հետ վերցրեցին չարագործ հավատարմագրային կառավարչից և հռչակեցին ազգային օպերատոր։
Արդյո՞ք հիմնավոր կասկածի նման պատճառը ՔՊ-ի անանուն նվիրատու հանդիսանալը չի։ Այս հարցն առաջիկայում կփորձի պարզել «Ժողովուրդը»։
Մի բան պարզ է, այս իշխանությունների օրոք փլուզումները ամենուր են` երկրի սահմանների պաշտպանությունից մինչև պետական ենթակայության (բաժնեմասով) հիմնարկներ։
շարունակելի
Տիգրան Մուրադյան