
ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հնարավոր հանձնմանը և դրանից բխող հետևանքներին:
Գառնիկ Դանիելյանի խորը համոզմամբ՝ այս 4 գյուղերի հանձնումով՝ թշնամին կհայտնվի խորը թիկունքում, ինչի հետևանքով կքանդվի ողջ Տավուշի պաշտպանական գիծը, նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագիծը, և Հայաստանը սնուցող հիմնական գազատարն էլ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան