Դերասանուհի Տոմա Պետրոսյանը հանդես է գալիս նոր «Տարան տարան» մոնոներկայացմամբ:
Դերասանուհին վերջին անգամ հանրությանը ներկայացել է իր «Տանը մնացի» մոնոներկայացմամբ՝ փետրվարի 11-ին: Իսկ նոր ներկայացումը տեղի է ունենալու ապրիլի 11-ին:
ArmLur.am-ը կապ հաստատեց Տոմա Պետրոսյանի հետ հասկանալու համար, արդյոք ներկայացման անունը որևէ կապ ունի անձնական կյանքի փոփոխության հետ.
«Պատահական ոչ մի բան որոշված չի, փոփոխություններ են տեղի ունցել դրա համար համ 2-րդ ներկայացումն ենք արել, համ անունն է այսպես որոշվել, համ էլ առաջինի տրամաբանական շարունակությունն է, ինչին սպասում են բոլոր աղջիկները, ովքեր դեռ չեն գտել իրենց տանողին»:
Վերջում դերասանուհին կատակեց՝ «Տանողի տանն էլ երջանիկ մնան»:
Անձնական կյանքի փոփոխության մասին մանրամասներ չցանկացավ ներկայացնել՝ հրավիրելով իր ներկայացմանը:
Էմմա Մարտիրոսյան