Ամենայն հայոց կաթողիկոսի նոր նստավայրի մասին իրենց տպավորություններն են հայտնում երևանցիները:
Հիշեցնենք, որ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում կառուցվող եկեղեցու շինարարության սկիզբը շարքային քաղաքացիները ոգևորությամբ չընդունեցին, իսկ տպավորություններն էլ ավելի վատը դարձան, երբ պարզվեց, որ եկեղեցին միաժամանակ Գարեգին Բ-ի նստավայրն է դառնալու: Թե ինչու է հարյուրամյակներ ի վեր կաթողիկոսական նստավայր համարվող Էջմիածինը որոշել «մասնաճյուղ» բացել, գնահատում են երևանցիները: