Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին:
«Նաիրն իրեն լավ է զգում։ Նա պետք է մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվեր։ Թիկնիզյանը մեծ ցանկություն ունի մասնակցել «Կրասնոդարի» դեմ կիրակի կայանալիք հանդիպմանը»,- Կլյուևի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ունի ազդրի ետին հատվածի մկանների թեթև վնասվածք, ինչի պատճառով չի միացել Հայաստանի հավաքականին:
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: