«Կոնսերվատորիայի փակվելու մասին տեղեկացել ենք համացանցից սոցցանցերում վիրուսի պես տարածվող, աղետալի հետեւանքների մասին ահազանգող աղմկահարույց լուրերից: Ամենուրեք մեզ՝ կոնսերվատորիայի ուսանողներիս, համալսարանից դուրս հարցադրումներ էին անում՝ ոմանք կոնսերվատորիայի փակվելու, ոմանք տեղափոխվելու, ոմանք էլ Ակադեմիական քաղաքի մաս կազմելու վերաբերյալ: Եվ այս ամենը գնալով ինչպես նյարդայնացնում, այնպես էլ մեզ հանդիման եկող աղետի մասին էր ահազանգում: Բոլորին միաբերան մի պատասխան էինք տալիս՝ կոնսերվատորիան
l չի տեղափոխվելու,
l չի միանալու այլ բուհի
l մաս չի կազմելու Ակադեմիական քաղաքի:
Եվ այս պատասխաններն էլ անհերքելի փաստ ընդունած՝ միահամուռ կերպով մղվեցինք պայքարի՝ մեր բաժին պայքարին»,- ArmLur.am-ի հետ զրույցում իր բողոք-պահանջն է հայտնում կոնսերվատորիայի ուսանողուհի Ռիմմա Մարտիրոսյանը: Ռիմմա Մարտիրոսյանը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի բակալավրի 4-րդ կուրսում: Ռիմման ասում է, որ լինելով կոնսերվատորիայի սան՝ ինքը եւ իր համակուրսեցիներն իրենց պարտքն են համարում պայքարել ու անել ամենը՝ կոնսերվատորիան չփակելու համար: «Ես կոնսերվատորիայի ժառանգից եմ եւ իմ պարտքն եմ համարում պայքարել ու անել ինձնից կախված առավելագույնը՝ կանխելու այս աղետը: Անկախ այն հանգամանից, որ հաշված ամիսներ են մնացել իմ՝ շրջանավարտ դառնալուն, ես շարունակելու եմ իմ բաժին պայքարը, քանզի ես այստեղ տեսել ու զգացել եմ, թե ինչ նվիրումով է ամբողջ դասախոսական կազմը չնչին վարձատրության դիմաց կրթում, դաստիարակում ու որպես որակյալ երաժիշտ թրծում, քանդակում յուրաքանչյուր ուսանողի»,- ասում է ուսանողուհին: Ռիմման ասում է, որ կոնսերվատորիայի պահպանության համար ստորագրահավաք են սկսել, որի արդյունքները համապատասխան նամակով ուղարկվելու են ԿԳՄՍ նախարարին: Նա հույս է հայտնում, որ նախարարը կընդառաջի իրենց պահանջին: «Առաջին շոշափելի քայլը հանուն կոնսերվատորիայի պահպանության սկսած ստորագրահավաքն էր, որը, մեր հայրենակիցների բազմաթիվ խնդրանքներից ելնելով, երկարաձգվել է մինչեւ մարտի 25-ը, քանզի ոչ բոլորն էին հասցրել ստորագրությամբ իրենց դիրքորոշումը հաստատել: Համապատասխան նամակին կից՝ ստորագրահավաքի արդյունքները ուղարկելու ենք ԿԳՄՍ նախարարին՝ որպես մեր եւ մեր հայրենակիցների արդար պահանջի դրսեւորում՝ գնահատել կոնսերվատորիայի դերն ու նշանակությունը եւ հետամուտ լինել վերջինիս պահպանությանը»,- նշեց ուսանողուհին եւ հավելեց, որ առաջիկայում նախատեսում են այլ գործողություններ՝ իրենց խոսքը լսելի դարձնելու համար: Անդրադառնալով կոնսերվատորիայի ունեցած նշանակությանը՝ ուսանողուհին նշեց. «Կոնսերվատորիան լոկ երաժշտական կրթություն տվող համալսարան չէ, այլ ազգի մշակութային դիմագիծը կերտող 100-ամյա կրթական սուրբ օջախ, որը կրթել եւ շարունակում է կրթել Հայաստանի մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնող որակյալ երաժիշտների: Եվ ամեն ինչից զատ, մեր ազգը պետք է գիտակցի, որ մեր կրթօջախի առջեւ ծառացած այս խնդիրը հավասարապես լուրջ վտանգ է նաեւ մյուս կրթօջախների համար: Վտանգի տակ է մեր ամբողջ կրթական համակարգը, մարում է կրթված ու գիտակից սերունդ ունենալու մեր մեծ հույսը: Այսպիսով, կոչ եմ անում միանալ մեր պայքարին եւ կանխել մոտալուտ աղետը, որն ուր որ է կթակի բոլորիս դռները: Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ հաջողությամբ չի պսակվել, իսկ այն հաստատ հաջողությամբ է պսակվելու»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ.-ի ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, կազմակերպիչ «Յունիբանկ» ԲԲԸ կողմից ք. Երեւան, Կոմիտաս 62 հասցեում կանցկացվի աճուրդ՝ հոլանդական եղանակով:
Թիվ 16 լոտ` ոսկյա ջարդոն՝ 8.2 գր. ընդհանուր քաշով, ոսկյա ջարդոնը (զուտ քաշը՝ 7.8 գր.)՝ 500 հարգի, լոտի մեկնարկային գինը՝ 104.000 ՀՀ դրամ: Թիվ 17 լոտ` ոսկյա զարդեր՝ 13.6 գր. ընդհանուր քաշով (զուտ քաշը՝ 13.5 գր.)՝ 585 հարգի, լոտի մեկնարկային գինը՝ 215.000 ՀՀ դրամ: Թիվ 18 լոտ` ոսկյա ջարդոն՝ 5.5 գր. ընդհանուր քաշով (զուտ քաշը՝ 4.6 գր.)՝ 585 հարգի, լոտի մեկնարկային գինը՝ 73.000 ՀՀ դրամ: Թիվ 19 լոտ` ոսկյա զարդեր եւ ջարդոն՝ 48.2 գր. ընդհանուր քաշով, որից 20.6 գր. ընդհանուր քաշով ոսկյա ջարդոնը (զուտ քաշը՝ 17.5 գր.)՝ 500 հարգի, 235.500 ՀՀ դրամ, 27.6 գր. ընդհանուր քաշով ոսկյա զարդը (զուտ քաշը՝ 23.5 գր.)՝ 585 հարգի, 375.000 ՀՀ դրամ, լոտի մեկնարկային գինը՝ 610.500 ՀՀ դրամ:
Վերոնշյալ լոտերի մեկնարկային գինը, կապված աճուրդի օրվա դրությամբ ոսկու շուկայական գնի փոփոխության հետ, կարող է փոփոխվել մինչեւ մեկնարկային գնի 5 %-ի չափով: Լոտերը գրավի առարկա են, վիճակը՝ բարվոք: Աճուրդին մասնակցելու համար ներկայացնել անձնագիր, մասնակցի վկայական /տրամադրվում է տեղում/. հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը, նախավճարը` լոտի 5 տոկոսի չափով, վճարվում է կազմակերպչին աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ, լոտի ուսումնասիրումը` մինչեւ աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին` ժամը 9.00-13.00-ն, ք. Երեւան, Կոմիտաս 62 հասցեում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը աճուրդի անցկացման վայրն է, պատճենը տրամադրվում է՝ դիմումի հիման վրա:
Հեռ.՝ +374 43 00 42 27:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2022 թվականի 842-Լ որոշման համաձայն՝ պետությունն ամբողջությամբ կմարի քաղաքացու տան հիփոթեքային վարկը, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը, եւ այն կառուցվի սահմանամերձ բնակավայրերում: Պարզելու համար՝ արդյոք քաղաքացիները հետաքրքրված են պետության կողմից առաջարկվող ծրագրին, ArmLur.am-ը կապ է հաստատել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ: «Վարդենիս համայնքում ծրագրից օգտվելու համար դիմել են 3 քաղաքացի, որոնց դիմումները ստացել են համապատասխան ընթացք, եւ մերժման դեպքեր չեն եղել: Ճամբարակ համայնքում եւս դիմել են 3 քաղաքացի, որոնցից 1-ը ստացել է դրական պատասխան, եւ այս պահին կատարվում են շինարարական աշխատանքները, իսկ մյուս երկու դիմումն ընթացքի մեջ են: Այս պահի դրությամբ Ճամբարակի համայնքապետարանը տրամադրել է դիմած 3 անձանց շինարարության թույլտվությունները եւ համապատասխան ձեւով ներկայացրել մարզպետարան: Մերժված դիմումներ չկան»,- հայտնեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը:
ՉԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏ
ArmLur.am-ը ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Թալինի շրջանի գյուղ Ագարակավանի բնակիչներից: Նրանց խոսքով՝ Թալինի գրեթե բոլոր գյուղերում չկա տրանսպորտ, որով մարդիկ կարող են տեղափոխվել Թալին քաղաք, այնուհետեւ Երեւան: «Հենց Թալին քաղաքի մեջ կա ավտոբուս, բայց գյուղերում ոչ մի տիպի տրանսպորտ չկա. եթե մարդիկ ուզում են գնալ աշխատանքի կամ դասի, պիտի որեւէ ձեւ հասնեն Թալին քաղաքի մեջ, հետո նոր կարողանան հասնեն քաղաք, որի մեջ շատ ժամանակ տեղ չի լինում, որովհետեւ մնացած գյուղերն էլ են դրա հույսին: Այսինքն՝ այն մարդը, որն աշխատում է կամ սովորում, օրինակ, Երեւանում եւ չունի մեքենա Թալին քաղաք հասնելու համար, շատ ժամանակ հնարավորություն չի ունենում աշխատանքի կամ դասի գնալու»,- պատմում է Ագարակավանի բնակիչը: Նրա խոսքով՝ շատ լավ է, որ անվճար ուսանողական ավտոբուս կա, սակայն այդ նույն ավտոբուսը այսօր անսարքության է մատնվել, եւ մարդիկ չունեն այլնընտրանքային տարբերակ: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: