Ղրիմի հարցում Թուրքիան պաշտպանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տեսակետը: Ըստ «Անադոլու» գործակալության, այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն: Միաժամանակ նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք անգամ լինել չի կարող: «Թուրքիան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ», – ասել է Դավութողլուն:
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն իր հերթին հայտարարել է, թե Ղրիմում ստեղծված իրավիճակը կարող է նոր սառը պատերազմի պատճառ դառնալ: Նրա խոսքով, սառը պատերազմ սկսվելու դեպքում կողմերից ոչ մեկը օգուտ չի ստանա: