Արգելափակումից դուրս է բերվել 10 ավտոմեքենա 15 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղից Վարդաղբյուր գյուղ տանող հատվածում ավտոմեքենաները բքի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:




Լրահոս