«Ռոսատոմը» պատրաստ է ՀՀ նախընտրած տարբերակով նոր ատոմակայանի նախագիծ իրականացնել՝ հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Կիրիլ Կոմարովի խոսքով՝ Հայաստանը «Ռուսատոմի» կարևոր գործընկերն է:
Նա նշել է, որ «Ռոսատոմը» Հայաստանին կարող է 50-ից մինչև 1000 մեգավատտ հզորության միջուկային ռեակտորներ առաջարկել:
«Տարբեր կանխատեսումներ կան, ոմանք ասում են` փոքր բլոկներ են անհրաժեշտ։ Շփվում եմ հայ գործընկերների հետ. կարծիք կա, որ «հազարանոցը» կարող է հետաքրքիր լինել, հատկապես եթե հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան, մասնակի արտահանում ապահովվի»,- ասել է Կոմարովը:
Նա ընդգծել է, որ փոքր էներգաբլոկներն ավելի թանկ են արժենում, քան մեծ և հզորները: Պաշտոնյայի խոսքով՝ պետք է այնպիսի լուծում գտնել, որ դա մի կողմից կբավարարի Հայաստանի էներգետիկ պահանջները, մյուսի կողմից կապահովի առավելագույն էժան և կայուն էլեկտրաէներգիա: