Լիդիան Արմենիա ՓԲԸ֊ն կառավարությանը նվիրեց 42.6 միլիոն դոլար վնաս հայտարարագրած հիմնարկի բաժնետոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև ընդունված է «նվերին անուն չդնել», սակայն Ամուլսարի դեպքում մի փոքր պարզաբանում.

Կազմակերպության կայքում ներկայացված վերջին՝ 2021 թ հաշվետվությունից երևում է, որ հանքավայրի շահագործողը ունի 42,6 միլիոն դոլարի վնաս։

Փաստորեն, եթե Փաշինյանի բառերով ասենք, կստացվի՝ Լիդիան Արմենիան ժողովրդին փոխանցել է 12.5% վնասաբեր բաժնեմաս։

Առավել մտահոգիչը նման «նվերների» դեպքում հետևյալն է.

Կառավարությունը, լինելով որևէ առևտրային կազմակերպության բաժնետեր, մեխանիկորեն կաշկանդված է դառնում նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց, ստուգում անելուց և տուգանելուց, քանզի կստացվի, որ տուգանում է ինքն իրեն։

Հ.Գ. Ուշագրավ է Լիդիան Արմենիայի հաշվետվության այն տողը, որը պաշտոնապես մատնանշում է խաղաղ ժամանակ հիմնարկի «շրջափակման» մեջ գտնվելու հանգամանքը։




Լրահոս