ՔՊ վարչության որոշմամբ այսօր կուսակցությունից հեռացվել է Սեւակ Տիգրանյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սեւակ Տիգրանյանը Կոտայքի մարզպետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել:
Իր ֆեյսբուքյան գրառումներով նա պարբերաբար «անվերապահորեն» աջակցել է Նիկոլ Փաշինյանին և նրա հեղափոխական թիմին։
Սևակ Տիգրանյանը աչքի է ընկել նաեւ իր սկանդալային գրառումներով:
2020թ-ի նոյեմբերի 9–ին Արցախի կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրման օրը ֆեյսբուքյան իր էջի հետևորդներին «լավ լուր» է հայտնել սահմանից նշելով՝
«…Պատերազմը մսաղաց չի, պատերազմը սովի դաշտ չի, պատերազմը դավաճանների դաշտ չի, պատերազմը ԱԹՍ-ի դեմ չի, պատերազմը Նիկոլի ու Աննայի համար չի, պատերազմը ՀԵՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ համար չի, պատերազմը ձեր կեսագրությունը մաքրելու կամ ախտոտելու համար չի: Պատերազմը դա զենք վերցնելու, մեր հողերի, նախնիների ու ապագա սերունդների առջև ԱՆՄԱՀԱՆԱԼՈՒ համար է…Սպանեք ձեր ներսի ադրբեջանցուն…..ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…………Է»,- ֆեյսբուքում գրել էր նա։