Պետդեպարտամենտը հերքում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը հերքում է Վաշինգտոնի, Լոնդոնի և Կիևի մասնակցությունը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը և պնդում է, որ դրա մասին որևէ ապացույց չկա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Առաջին հերթին դա ուղղակի ճիշտ չէ։ Մենք հասկացրեցինք, որ դրանում Ուկրաինայի մասնակցության որևէ ապացույց չկա, քանի որ Ուկրաինան դրան չի մասնակցել»։

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են միջադեպում ուկրաինական հետքի առկայության վարկածը։

Միլլերն իր հերթին այս հայտարարություններն անվանել է «քարոզչություն», որն ուղղված է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը շարունակելուն։




Լրահոս