Ինչ քայլերի են դիմում սահմանը հատելու համար. բժշկի կեղծ ստորագրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդուարդ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթուղթ կազմելու, տրամադրելու լիազորություն և այդպիսի փաստաթուղթ օգտագործելու իրավունք՝ քննությամբ դեռևս չպարզված օրը, ժամին և վայրում համակարգչային հմտությունների կիրառմամբ անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ձևաթուղթ. դրանում ներառելով վերոգրյալ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Դարբինյանի և բժիշկ Վ. Զաքարյանի ստորագրություններով և կնիքով հաստատված իբրև թե «գլխուղեղի օջախային ախտահարում» տեսակի հիվանդությամբ տառապելու վերաբերյալ տեղեկություններ, իր անձնական նպատակների օգտագործման համար, մասնավորապես թիվ ԵԴ/0429/01/22 քրեական գործով իր նկատմամբ կիրառված սահմանային տեղաշարժի սահմանափակումը վերացնելու նպատակով, այն է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացնելու համար պատրաստել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթուղթ՝ տեղեկանք և այն տրամադրել է իր շահերի պաշտպանին, ում կողմից այն դատարանին ներկայացվելու արդյունքում Էդուարդ Քոչարյանը 2022թ.-ի օգոստոսի 4-ին վերոգրյալ փաստաթուղթն օգտագործել է նշված դատարանում:

Քնար Մանուկյան




Լրահոս