
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը, հնարավոր է, ժամանակավորապես թագավորական լիազորություններ ստանձնի: Այս մասին խոսակցություններ են տարածվել բրիտանական մամուլում:
Նման շշուկների համար հիմք է հանդիսացել վերջին շրջանում Քեյթ Միդլթոնի շուրջ ստեղծված իրավիճակն ու այդ իրավիճակում թագավորական ընտանիքի անդամների միջև առկա հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հունվարին Ուելսի արքայադուստրը վիրահատվել էր, որից հետո բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել, ինչի հետևանքով էլ Միդլթոնը դեռևս որոշ ժամանակ չի վերադառնա իր լիազորությունների կատարմանը: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, նրան որոշ ժամանակով փոխարինի արքայադուստր Բեատրիսը: