Առողջապահության նախկին և ներկա նախարարների՝ Արսեն Թորոսյանի և Անահիտ Ավանեսյանի «շունն ու կատուն»՝ կռիվը շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղակալ է նշանակվել Լևոն Հակոբյանը, որը պարզվում է՝ ժամանակին եղել է նաև նախարար Արսեն Թորոսյանի տեղակալը։ Լևոն Հակոբյանը շատ կարճ է պաշտոնավարել Թորոսյանի օրոք. Մարտին նշանակվել է, սակայն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ է արել։ Մեր աղբյուրները պնդում են, որ նա պաշտոնանկ է արվել Արսեն Թորոսյանի «միջնորդությամբ»։ Եւ ահա մոտ երեք տարի անց Անահիտ Ավանեսյանը, որը ևս Թորոսյանի տեղակալն է եղել, ետ է բերել իր գործըկերոջը՝ այս անգամ իր տեղակալի կարգավիճակով։ ՈՒ Նիկոլ Փաշինյանը Հակոբյանին վերանշանակել է։
ArmLur.am-ը բազմիցս գրել է, որ նախկին և ներկա առողջապահության նախարարները անվերջ մրցակցության մեջ են և Լևոն Հակոբյանի՝ տեղակալի պաշտոնին նշանակումը ևս փաստում է այդ մասին։
Ավելի վաղ էլ Ավանեսյանի պաշտոնանակ էր արել Թորոսյանի մի քանի կադրի, փոխարենը Թորոսյանի օրոք համակարգից հեռացվածներին ետ ընդունել նախարարություն՝ մանր ու միջին օղակներում։