ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանից Armlur.am լրատվականի թղթակիցը օֆշորային սկանդալի առնչությամբ հետաքրքրվեց ` ինչո”ւ է այսքան ձգձգվում պատասխանը ` արդյո՞ք վարչապետի ստորագրությունն է օֆշորային փաստաթղթի տակ, թե ոչ, առավելևս, եթե Սարգսյանը հայտարարում է, որ ինքը օֆշորային սկանդալի հետ կապ չունի:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը բացարձակապես այդ դաշտում չկա: «Ես հավատում եմ այն էլ դիրք ունեցող մարդկանց, այն էլ եթե նա ասում է ՝ ես գործ չունեմ»,- պատասխանեց Վարդան Բոստանջյանը ` հավելելով, որ մնացածը դատախազություն ու մնացած մարմիններ, որոնք հուզված են ու հետաքրքրված են այդ խնդրով:
-Իսկ միգո՞ւցե Սերժ Սարգսյանը օֆշորային սկանդալը մահակ է պահում Տիգրան Սարգսյանի գլխին:
– Հենց մտածված ձևով չեմ ուզում մտնեմ դրա մեջ ու մտածված ձևով չեմ ուզում դրա մասին խոսել: Սա ինտրիգային, պուճուր-մուճուր, իմ մակարդակի համար… ամոթ է տենց հարցերի համար խոսել,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը:
Փաստորեն, ԲՀԿ անդամը հավատում է մի մարդու, ով պատասխանատու է մեր կառավարության ձախողված գործունեության համար այն դեպքում, երբ հարազատ կուսակցությունը բացասաբար է վերաբերվում Տիգրան Սարգսյանին ու նրա գործունեությանը, իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ի տարբերություն Վարդան Բոստանջյանի, այս տարվա փետրվարին, հայտարարել էր, որ վարչապետը շահագրգռված կողմ է այս պատմությունը կոծկելու հարցում և մտադիր չէ պատմությունը բացահայտել։
Մանրամասները ՝ տեսանյութում: