«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերաբրենդավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը 2023 նոյեմբերի 17-ից վերանվանվել է «Ամիօ բանկ», սնանկության դատարանի միջոցով հարկադիր սնանկացման է տանում ընկերությունների եւ քաղաքացիների:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ» բանկը արդեն երեք անձի մասով դիմում է ներկայացրել սնանկության դատարան: Մասնավորապես, հարկադիր սնանկացման է տանում Անդրանիկ Ղազարյանին, Սուսաննա Դավթյանին, «Կուրուս» ՍՊԸ-ին: Ինչով կավարտվեն նոր՝ անվանափոխված բանկի հայցերը, հայտնի չէ. մենք կհետեւենք զարգացումներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: