Ռուբլու փոխարժեքը Ղրիմում կտրուկ աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրիմի արտարժույթի փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը մեկ օրում աճել է 20%-ով: Այս մասին ИТАР-ТАСС-ին պատմել են Սևաստոպոլի բնակիչները:

Չորեքշաբթի մարտի 19-ին քաղաքի փոխանակման կետերում 1 ռուբլու դիմաց վճարում էին 26.5 ուկրաինական կոպեկ (1 գրիվնան արժի 3.77 ռուբլի): Համաձայն Սևաստոպոլի արտարժույթի փոխանակման կետերի ցուցատախտակների տվյալների, հինգշաբթի առավոտյան ռուբլին թանկացել է 27 ուկրաինական կոպեկով (1 գրիվնան արժի 3,7 ռուբլի): «Փոխանակման կետերում ռուբլիներ կան, սակայն միայն խոշոր դրամանիշներ են ` 1 և 5 հազարանոցներ», – ИТАР-ТАСС-ին ասել է Սևաստոպոլի բնակիչը, ով ռուբլի է գնել մարտի 20-ին: Նրա խոսքով, փոխարժեքի մասին պաշտոնական տվյալները վերաբերում են խոշոր դրամանիշներին:

«Փոքր գումարների համար հինգշաբթի այլ դրույքաչափեր էին», – ասել է նա, դժգոհելով, որ ռուբլին ստիպված է եղել գնել 33 ուկրաինական կոպեկով (3 ռուբլի մեկ գրիվնայի դիմաց):

Նախորդ օրվա համեմատությամբ ռուբլու փոխարժեքն աճել է 20%-ով: ԿԲ-ի տվյալներով, 10 ուկրաինական գրիվնան հավասար է 35,5395 ռուբլի:




Լրահոս