1 հոգի որոշում է համայն հայության մայրաքաղաքի ծառերը կտրել կամ պահպանել: Արդեն 4 օր է, ինչ Երեւանի կենտրոնում ծառերի սպանդ է ու դիմադրում են միայն մի քանի անհատներ կամ Երեւանի ավագանու եզակի անդամներ:
ArmLur.am-ը զրուցեց քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, ով մեզ փաստացի ցույց տվեց, թե հին, փարթամ ծառերին ինչ ծառերով են փոխարինել եւ ինչ է սպասվում երեւանցիներին ամռանը:
Վիկտոր Մնացականյանի հետ ArmLur.am-ը շրջայց կատարեց ծառահատված Թումանյան փողոցում՝ հետաքրքրվելով, թե ինչպես են վերաբերվում բիզնեսի ներկայացուցիչները իրենց մայթերից անհետացած մեծ ու փարթամ ծառերի ջարդին: Պարզվեց, որ անտարբերությունն ավելի մեծ էր:
Բարեբախտաբար կային նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք իրենց ցասումն արտահայտեցին, սակայն նրանք բացառություններ էին:
Հանդիպեցինք նաեւ քաղաքացիների, որոնք իրենց դժգոհությունն արտահայտեցին ծառերի ջարդի առիթով:
Ահա այսպես, ժողովրդավարական հռչակված երկրում միանձյա որոշմամբ իշխանությունը՝ Արմեն Բեգոյանի ձեռամբ, վերացնում է Երեւանի ինքնությունը, ձեռագիրը եւ պատմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան