Armenian text to speach

Քուչակ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ և մեկ կյանքից զրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 27-ին՝ ժամը 15:15-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1982 թ․) և Opel (վարորդ՝ Շ. Ֆ., ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ն. Ս, ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդն արգելափակվել սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները (Օ. Մ., ծնված 1990 թ., Գ. Ս., ծնված 2011 թ., Լ. Ս., ծնված 2016 թ., և Լ. Ս., ծնված 2020 թ.) և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ջ. Ա., ծնված 2014 թ., և Մ. Ա., ծնված 2006 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել Շ. Ֆ.-ին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Ն. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս