
Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին այս տարվա հունարի 1-ից պարտադրված սահմանն անցնելու արգելքը ոմանց համար փող աշխատելու միջոց է դարձել: Հայտնի է, որ նոր օրենքով օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում ամեն մի 180 օրվա ընթացքում ընդամենը 90 օր մնալ Ռուսաստանի տարածքում: Օրենքը օրենք, բայց նույնիսկ օրենքի տառին հետևող մեր շատ հայրենակիցներ պարզել են, որ իրենց մուտքը ՌԴ տարածք արգելված է:
Այսպես, օդանավակայանում կամ Վերին Լարս անցակետում տհաճ անակնկալի չգալու համար Հայաստանից մեկնողները նախքան գնալը կարող են 500 դրամ արժեցող sms-ի դիմաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստան իրենց մուտքի վերաբերյալ:
Ի դեպ վաղը Ռուսաստանի պետդուման քննության է առնելու օտարերկրյա քաղաքացիների մուտքն իր երկրի տարածք մեղմելու մասին օրինագիծը: