
Երևանում մարտի 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:
Մարզերում մարտի 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։