
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածը փակ է եղել երթևեկության համար, այժմ այն վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար միայն:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա մայրուղու 94-110 կմ-ին` Փարավանիի լեռնանցքում, երեկվանից արգելված է ծանր բեռնատար և ավելի քան 22 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Մայրուղու 1-94 կմ-ին ճանապարհն ազատ է: