Ապրիլի 5-ից, եթե Պարեկային ծառայության կողմից կամ նկարահանող սարքերի կողմից իրականացված իրավախախտման գործով կայացել է որոշում, ապա ծանուցման օրվանից հետո 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում ի սկզբանե սահմանված տուգանքի չափը կնվազի 30%-ով։
Սրանով իշխանությունները փորձում են իրենք իրենց հերքելով արդարացնել և պնդել, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չի։
Կառավարության դեռ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։
Նախագծի էությունը, ըստ Փաշինյանի,հետևյալն է՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված, այսինքն, եթե 15 օրվա ընթացքում է վճարում, վճարում է կեսը։ Երկրորդը հետևյալն է, եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է և ասում է ինձ ծանուցումները պետք չէ թղթային եղանակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային տարբերակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ է ստանում։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ պետք է էլեկտրոնային գրանցման համար զեղչը սահմանել 30 տոկոս, որպեսզի խրախուսեն թվայնացմանը։ 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում ևս 30 տոկոս զեղչ սահմանել։
Եվ այսպես նախագիծն ընդունվեց և ապրիլի 5-ի այն կկարգավորվի օրենքով։ Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված, բացառությամբ տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։
Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։
Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի տուգանքի կեսը, մնացած կեսը կհամարվի վճարված, այսպիսով կարձանագրենք, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չի, սակայն այլ կարգավորումներով քաղաքացուն ստիպում են դառնալ տուգանքի մատերիալ, երբ օրինակ փողոցն անցնեք հետիոտնային կանաչ լույսը կարմիրի փոխվելու պահին։
Էմմա Միքայելյան