Բրյուսովի համալսարանում անօրինական ըտրություններ են․ ինչո՞վ է զբաղված նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մարտի 29-ին Բրյոսովում դռնփակ նիստով կընտրվի համալսարանի ռեկտոր։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ և գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում՝ ձայների մ եծամասնությամբ (12/8 ձայների համամասնությամբ), ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն, մրցույթում պարտված նույն Դավիթ Գյուրջինյանը դատական կարգով բողոքարկել էր մրցույթի արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Արդյունքում մրցույթի արդյունքները՝ Կարինե Հարությունյանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին, չհաստատվեցին կառավարության կողմից։

Այս հարցով ArmLur.am-ը Կառավարության շենքի մոտ էր, որտեղ այսօր Կառավարության հերթական նիստն էր։

Փորձեցինք հարց ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ կապված չեղարկված որոշմամբ ռեկտորի վաղվա ընտրությունների հետ, որը լինելու է դռնփակ, սակայն Ժաննա Անդրեասյանը խուսաբելով լրագրողների հարցերից արագ հեռացավ։

Նշենք, որ ArmLur.am-ը  այսօր ներկայացրել է այն բացառիկ փաստաթուղթը, որը հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարար և Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ, ըստ որի ռեկտորի ընտրությունում ձայների մեծամասնությամբ հաղթել է Կարինե Հարությունյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս