ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Ազգային ժողովում հյուրընկալեցի ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 4- րդ կուրսի ուսանողներին:
Հանդիպման մասնակիցների հետ քննարկեցինք տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները։
Խոսեցինք իշխանության վարած քաղաքականության արդյունքում թույլ տրված լրջագույն բացթողումների, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման և պատճառների մասին:
Անդրադարձա նաև ներկայիս իշխանության կողմից օկուպացված խորհրդարանական համակարգին, որի արդյունքում լրջագույնս ձևախեղվել է խորհրդարանական կառավարումը:
Հանդիպման ավարտին ուսանողներին խորհուրդ տվեցի, որ որպես ապագա քաղաքական առաջնորդներ, գերակա համարեն բացառապես պետական շահը և ոչ ոքի թույլ չտան հատել այն կարմիր գծերը, որոնք կհանգեցնեն պետության դիրքերի թուլացման»: