«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շարունակում է մնալ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Նա տեղացիների հետ շրջում է տարածքներով, խոսքուզրույց ունենում մարդկանց հետ եւ բոլորի մոտ կա համոզում, որ այդ տարածքները հայկական են եւ չի կարելի հանձնել:
ArmLur.am-ի հետ զրույցում Սուրեն Պետրոսյանն ասաց, որ իրեն լավ է զգում Ոսկեպարում, չի պատրաստվում վերադառնալ Երեւան: Ավելին՝ հորդորեց միանալ իրեն եւ միասին պաշտպանել Ոսկեպարը:
«Հարցերը լուծվում են այստեղ՝ հողի վրա, պիտի տեր կանգնենք մեր հայրենիքին»,- ասաց Սուրեն Պետրոսյանը: