“Տեսակետ” ակումբի այսօրվա հյուրը ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն այն հարցին թե Հայաստանը որքանո՞վ է պատրաստ նոր տնտեսական ճգնաժամին, եւ որքանո՞վ է ՀՀ կառավարությունը դասեր քաղել տնտեսական ճգնաժամից` պատասխանեց` այս առումով բավականին վտանգավոր իրավիճակ է, քանի որ մեր տնտեսությունը կախված է դրսից` երբ տրանսֆերտները պակասում են, այստեղ իրավիճակը լարվում է, երբ ավելանում են, աշխուժություն է սկսվում: “Հնարավոր նոր ճգնաժամի պատրաստ լինելու համար ֆինանսական ծրագիր, պահուստներ է պետք ունենալ: Հայաստանի կառավարության պայմաններում նման բան անհնար է: Այս կառավարությունն ավելի պոպուլիստ է, քան ռեալիստ”,- նկատեց Վ. Խաչատրյանը:Վ. Խաչատրյանը անդրադարձավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին այն հայտարարությանը, թե Հայաստանում 60 տոկոսանոց աղքատ համայնքը, իրականում ուռճացված է. “Ես մտահոգված եմ, որ` այո, իսկապես աղքատությունը մոտենում է 60 տոկոսի`անկախ նրանից, թե Վաչե Գաբրիելյանը պաշտոնական ինչ հայտարարություններ է անում”:
Վահագն Խաչատրյան.Այս կառավարությունն ավելի պոպուլիստ է, քան ռեալիստ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ