
Շվեյցաիան կասեցրել է ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ: Ինչպես հայտնել է երկրի տնտեսական դեպարտամենտի ղեկավարը, նման որոշումը կապված է ուկրաինական Ղրիմ թերակղզու անեքսիայի հետ:
Ինչպես նշում է Wall Street Journal թերթը, շվեյցարական SRF ռադիոյին տրված հարցազրույցում Իոհան Շնայդեր-Ամանը տեղեկացրել է, որ կասեցվել են բանակցությունները Ռուսաստանի, ինչպես նաև Բալառուսի և Ղազախստանի հետ: Շնայդեր-Ամանը, ով շվեյցարական կառավարության 7 անդամներից մեկն է, հայտարարել է, որ բանակցությունների սառեցման պատճառ է հանդիսացել Ուկրաինայում ճգնաժամի շիկացումը և կիրակնօրյա մարդահամարից հետո Ղրիմի անեքսիան:
«Ստեղծված անորոշ իրավիճակում մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել», – ասել է Շնայդեր-Ամանը: