ArmLur.am-ի խմբագրություն այսօր ահազանգ է ստացվել, որ «Telcell» ընկերության ապարատները մետաղադրամները «կուլ է տալիս», հետ չի վերադարձնում կամ էլ մետաղադրամը մնում է գումարը գցելու համար նախատեսված անցքի մեջ։
Այս հարցով ArmLur.am-ը կապ հաստատեց «Telcell» ընկերության մամուլի քարտուղարի հետ՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչումն է խնդիրը, որտեղից մեզ պատասխանեցին․
«Մեր տերմինալները աշխատում են և մշտադիտարկվում են 24/7 ռեժիմով։ Ինչպես և ցանկացած տեխնիկական սարք, տերմինալների աշխատանքը կարող է խափանվել ինտերնետային կապի, հոսանքի տատանումների և այլ տեխնիկական պատճառներով։ Հաճախորդների մոտ ցանկացած խնդիրների առաջացման դեպքում մեզ մոտ 24/7 ռեժիմով գործում է հեռախոսային կենտրոնը, ինչպես նաև առցանց սպասարկման այլ տարբերակներ։ Նման խնդիրների առաջացման դեպքում հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել տերմինալի վրա նշված հեռախոսային կենտրոնի համարով կամ գրել մեզ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին և տեղեկացնել։ Մեր մասնագետները սիրով կսպասարկեն և կկարգավորեն առաջացած խնդիրները։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետադարձ կապը և դա նպաստում է մեր աշխատանքի բարելավմանը և կատարելագործմանը»։
Աննա Սրապիոնյան