
ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հայտնաբերվել և կալանավորվել է ևս մեկ կասկածյալ, ով մասնակցել է «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչներին ֆինանսավորելու սխեմային։
«Ապացույցներ են ձեռք բերվել ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև կապի վերաբերյալ։ Հետաքննությունը տեղեկություններ ունի ահաբեկչության հեղինակների կողմից Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ ստանալու մասին»,- ասված է հաղորդագրությունում։