
Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Օմանի ծոցում, ուղղված չեն եղել որևէ այլ երկրի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։
«Այդ զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի և որևէ կապ չունեն տարածաշրջանային իրավիճակի հետ»,- ասել է Ու Ցյանը։
Նա նշել է, որ Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը նախկինում անցկացրել են մի քանի համատեղ զորավարժություններ, որոնք «մեծ նշանակություն ունեն երեք նավատորմի միջև համագործակցության ամրապնդման և տարածաշրջանային ծովային անվտանգության ապահովման համար»։