
Փրկարար ծառայությունը մարտի 20-ին, ժամը 15.10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ Մառնեուլի – Թբիլիսի ավտոճանապարհին ` Շուլավեր գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի (վարորդ ` Ա. Մկրտչյանը) 34 MS 779 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին. ինչից վարորդ Ա.Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մառնեուլիի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: