Մարտի 22-ին Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի երկկողմ հանդիպումը։
Ալեն Սիմոնյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց՝ դա աննախադեպ էր և առաջին նման հանդիպումն էր երկու երկրների խորհրդարանների միջև։
«Զրույցը բավական կառուցողական էր։ Երկուսս էլ համաձայնեցինք, որ անվստահության մթնոլորտ կա։ Իրենք մեզ չեն վստահում, և հակառակը։ Նա փորձեց վստահեցնել, որ Ադրբեջանի կողմից որևէ սադրանք, հարձակում չի նախապատրաստվում, ես հակադարձեցի, մատնանշեցի պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը, որը հնչում է մասնավորապես իրենց նախագահի կողմից։
Եկանք եզրահանգման, որ պետք մեր ասելիքն ու անվտսահությունն ինչ-որ ձևով իջեցնել հասկանալի մակարդակով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ որոշում է կայացվել խորհրդարանական մակարդակում ինչ-որ ձևով շփումներ սկսել։
«Ես ասացի, որ դա պետք է քննարկեմ մեր խմբակցության և թիմի հետ քննարկեմ այս հարցը, նա նույնպես այդպիսի պատրաստակամություն հայտնեց։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ մեր հաջորդ հանդիպումը կկայանա նախնական պայմանավորվածությամբ մայիսի կեսերին»,- տեղեկացրեց ԱԺ նախագահը։
Պետրոս Ղազարյանի՝ առանց միջնորդների՞ կլինի հանդիպումը, հարցին, Սիմոնյանն ասաց․
«IPU հարթակը, որը որ առջնային է եղել, իրենց և մեր համար ամենացանկալին է, քանի որ մեծ հաշվով չեն միջամտում, այլ հարթակ են տրամադրում»,- նկատեց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Ժնևում մարտի 22-ին կայացել էր Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի երկկողմ հանդիպումը։