Գառնեցիները կփակեն ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գառնեցիները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել հայտնի «բանդայի» գործով ամբաստանյալ, պարագլուխ Արտյուշա Հակոբյանի համար:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց ամբաստանյալի հայրը` «Գառնի լավաշ»-ի սեփականատեր Սուրեն Հակոբյանը: Նրա փոխանցմամբ` իրենք այլ ելք չունեն: «Մարդուն սպանում են, բա ի՞նչ անենք: Իմացել են, տեսել են` դատի են եկել մարդիկ, տեսել են` ինչ վիճակում ա Արտյուշան: Ասում են` 100 կիլոանոց մարդը միանգամից էտքան նիհարեց: Փակելու են Գառնի-Գեղարդ ճանապարհը»,- ասաց Հակոբյանը:

Ամբաստանյալի հոր գնահատմամբ` իր որդին սովորական կալանավոր է: Նա զարմանում է՝ ինչու բուժման չեն տանում:

«Եթե իրանք մեղավոր չեն, իրանք չեն թույնել էտ մարդուն, հարյուրտոկոսանոց առողջ մարդը միանգամից էտ օրը կընկնի՞: Ի՞նչն ա պատճառը, ուզում են սպանեն իմ էրեխուն: Էս գյուղում ժողովուրդը ուզում են իմ դարդը հետս կիսեն: Մեղավոր ա, թե չէ, դատարանը կորոշի: Ինչո՞ւ հիվանդ մարդուն չեն տանում բուժման: Էլի դատե՛ք, բայց ուղարկե՛ք բուժման»,- եզրափակեց Հակոբյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս