
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։
«Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Ուկրաինան կպարտվի հակամարտությունում, եթե չստանա ԱՄՆ օգնությունը, նրան արդեն «գրեթե ոչ մի հրետանի չի մնացել»։