ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

 

Շրջանառության մեջ են դրվել «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» եւ «Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. ՀՀ մշտական բնակության ժամանող անձի անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման ՀՀ ներմուծելու համար ավտոմեքենայի համար ի՞նչ պահանջներ են սահմանվում:    

Գեւորգ Հունանյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը` վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ, առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալ:

Աստղիկ Կիրակոսյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրացիները՝ կենտրոնական մարմին: Հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին եւ օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար: Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում:

Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել ՀՀ սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները, կամ երբ երեխայի ծնողների եւ որդեգրել ցանկացող անձի միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը: Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից:

 

 

 

 

 




Լրահոս